Ըստ Uերգեյի՝ Միքшյելյանի մաuին կшտակին hավատացել են, քանի որ նրանից նման որnշում սպաuում են

ArmComedy հումորային կայքի վերջին հրապարակումներից մեկն իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում: Երեկ՝ հունվարի 16-ին, կայքում կատակել էին, թե Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը որոշում է կայացրել, որ Հրազդանում 35 տարեկանից ցածր չամուսնացած կանանց կարգելվի քայլել քաղաքի կենտրոնում՝ կրելով կարճ շրջազգեստ: Ոմանց թվացել էր, թե նման որոշում իրականում իսկապես եղել է, Միքայելյանն այսօր ստիպված եղավ ֆեյսբուքի իր էջում հերքել դա: Armtimes.com-ի հետ զրույցում ArmComedy-ի հաղորդավար Սերգեյ Սարգսյանը, որը կատակի հեղինակն է, մեկնաբանեց տեղի ունեցածը, պատասխանեց հարցին, թե այդպիսի նյութեր անելիս իրենց թիմում մտավախություն չեն ունենում, որ մարդիկ լուրջ կընդունեն, ու հումորը կվերածվի ապատեղեկատվության:

«Նույն կերպ ապատեղեկատվություն կարող է դառնալ ցանկացած անեկդոտ եւ կատակ: Աղմուկի աղբյուրը իրականությանը մոտ լինելն է, իսկ հենց դա կարծես ստացվեց: Այդքան տարածվեց եւ լուրջ ընկալվեց, որովհետեւ, երեւի, կա նման որոշումների ակնկալիք կամ վախ մարդկանց մոտ: Դա պետք է մտածելու տեղիք տա տվյալ պաշտոնյային»,- ասաց նա:

Կայքում նշված է, որ բոլոր պատմությունները հեղինակների երգիծական երևակայության արդյունքն են, սակայն, Սերգեյի խոսքով, սա առաջին դեպքը չէ, որ իրենց հումորը լուրջ է ընդունվում: Նա վերհիշեց «Կառավարությունը կգանձի նորածինների մայրերի կաթի 5%ը», «Կճոյանը օրհնեց բյուջեն», «Ամատունին տուն կտանի մեգաթիթեռները» կատակները: Նշեց, որ նույնիսկ իրենց սպառնացել են դատի տալ:

«Երբեմն լինում է մի փոքր ավելի մեծ արձագանք, ինչն ախտորոշում է ցավոտ թեմա: Նման կատակներն ուշադրություն են սեւեռում թերի կամ կասկածելի որոշումների վրա՝ կանխարգելելով դրանց հետագա զարգացումը: Սա միջազգային ընդունված երգիծական ժանր է»,- ասաց նա:

Սերգեյը նշում է, որ նման արձագանքներից խուսափելու նպատակով՝ իր հրապարակումներում փորձում է որակյալ գրոտեսկ ստեղծել: Կարծում է, որ այս նյութում էլ իր մոտ ստացվել է, պարզապես մարդկանց համար անսպասելի չի եղել, որ Սեւակ Միքայելյանի կողմից կարող է նման որոշում կայացվել:
Աղբյուրը՝ armtimes.com

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*