Sնական hալվա տատիկիu բաղադրատnմսով, այնքան hամեղ է uտացվում, որ nւտելիս չեք կարnղանա կшնգ шռնել, իսկ ամենակարևnրը՝ առшնց շաքшրի

Բաղադրատոմսերը շատ պարզ են և ի տարբերություն վաճառակետերում առաջարկվող հալվայի, տնական հալվան պատրաստվում է միայն բնական և օգտակար մթերքներից;

Հալվա արևածաղկի սերմերից

1 բաժակ արևածաղկի սերմեր (կեղևազրկված)

¼ բաժակ չամիչ

2-3 ճաշի գալ բուսայուղ

Պատրաստման եղանակը

Արևածաղկի սերմերը մանրացնել բլենդեերի օգնությամբ, որքան մանր, այնքան ավելի համեղ կստացվի հալվան; Ավելացնել չամիչը, շարունակել մանրացնել, լավ խառնել ավելացնել բուսայուղը և շարունակել խառնել: Ստացված զանգվածին տալ ցանկացած ձևը և ձեռքերով լավ սեղմել:

Հալվա կտավատի սերմերով և քունջութով

150 գ արևածաղկի սերմեր

50 գ կտավատ

5 ճաշի գալ քունջութ

5 ճաշի գդալ մեղր

Դարչին

Պատրաստման եղանակը

Բոլոր սերմերը մանրացնել բլենդերի օգնությամբ, ավելացնել դարչինը, մեղրը և ստանալ պինդ զանգված: Եթե բավարար չափով կպչուն չէ կարելի է ավելացնել 1 -2 գալ ջուր:

Քունջութով հալվա

Քունջութ 2 բաժակ

Կոկոսի քերուկ 0,5 բաժակ

Կակաո – 1-1,5 ճաշի գդալ

Վանիլին ըստ ցանկության

Մեղր 1-2 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Կոկոսի քերուկը և քունջութը մանրացնել, ավելացնել կակաոն և վնիլինը, լավ խառնել, ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, շարունակել խառնել, ստացվում է պինդ զանգված ձեռքով լավ սեղմել, ձև տալ և դնել սառնարանը 2 ժամով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfoն

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*