Ահա պnնչիկի шմենապարզ բшղադրատnմսը hայտնի խոhարարից, որի hամար պաhանջվում է ընդшմենը 4 բшղադրիչ

Թեյի հետ անուշահամ քաղցրեղեն ունենալու համար շատ բան հարկավոր չէ: Ահա ձեզ ենք առաջարկում ռումինացի հայտնի խոհարարից մի բաղադրատոմս, որը  շատ ժամանակ ու բաղադրիչներ չի պահանջի:
Անտոն Ռոմանն իր երկրում հայտնի խոհարար և լրագրող է:

Ամենագլխավոր գաղտնիքը նրանում է, որ պետք է սպասեք մինչև խմորը կդառնա փքուն ու փափուկ:

Բաղադրատոմսը

Ալյուր — 0,5 կգ
Ձու — 3 հատ
Շաքարավազ — 3 ճ/գ
Արևածաղկի յուղ՝ թխելու համար
Կաթ՝ ըստ ճաշակի
Խմորիչ — 1թ/գ

Պատրաստումը

1.Լցրեք ամանի մեջ տաք կաթը, խմորիչը,  շաքարավազը, ձուն,  ալյուրը և հունցել խմորը: Թողեք տաք տեղում, մինչև կբարձրանա:

2. Այնուհետև խմորը լցրեք սեղանի վրա փոքրիկ գնդիկներ արեք և թխեք տապակի մեջ:

3.Հարկավոր է նախապես արևածաղկի յուղը տաքացնել, որ ախորժելի ու վարդագույն պոնչիկներ ստացվեն:

Բարի ախորժակ
Աղբյուրը՝ https://hayinfo.info

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*