Բազnւկը կnրեական ձևnվ , այս նախnւտեստին hավասարը չկա, մրցшկիցներ չnւնի, գազարnվ աղցшնից էլ hամեղ է ստացվnւմ

Այս նախուտեստը առանձնահատուկ տեղ կգրավի ձեր սեղանին,  այն շատ համեղ է և շատ օգտակար, սա վիտամինների շտեմարան է:

Բաղադրիչներ

Բազուկ 3 հատ

Սոխ 1 գլուխ

Սխտոր 3 ատամիկ

Համեմի սերմ 1 թեյի գդալ

Աղացած կարմիր պղպեղ  0,5 թեյի գդալ

Քացախ 1-0,5  ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Բազուկը անցկացնել   կորեական գազար պատրաստելու համար նախատեսված քերիչով, համեմել աղով և  քացախով: Թողնել մարինացվի:

Սոխը տապակել բուսայուղով,  սոխը դատարկել, այն չի օգտագործվի,   և այդ բուսայուղը լցնել մարինացված բազուկի վրա, և անմիջապես ավելացնել  մանրացված կամ ճզմած սխտորը,  կարմիր պղպեղը,  և աղացած համեմի սերմը:

Ավելի վառ համ ստանալու համար կարելի է ավելացնել շատ քիչ քանակությամբ շաքարավազ: Կարելի է ըստ ցանկության ավելացնել կանաչի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfoն

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*