Պաղպшղակից էլ hամեղ այս կրեմը hարմար է ցանկшցած տեuակի թխվшծքների, տnրթերի hամար, шյնքան hամեղ է, որ uառեցնելուց hետո կшրելի է մատnւցել որպես առшնձին աղшնդեր

Կան բազմաթիվ կրեմների բաղադրատոմսեր, սակայն այս կրեմը հիանալի տարբերակ է,  դրանով կարելի է պատել  ցանկացած բիսկվիթ և կունենաք հիանալի տորթ:

Բաղադրիչներ

Թթվասեր – 500 գ. պետք է վեցնել  բարձր յուղայնությամբ թթվասեր

Շաքարավազ – 180 գ

Կարագ (փափկեցված) – 250 գ

Կիտրոնի կեղև

Ձու – 2 հատ

Ալյուր – 3 ճաշի գդալ

Վանիլին

Պատրաստման եղանակը

Այուրը, շաքարավազը,  կիտրոնի կեղևը, թթվասերը, թթվասերային խառնուրդը, ձվեըը, վանիլինը  լցնել  ամանի մեջ և  հարել հարիչով:

Դնել ջրային գոլորշու վրա  և շարունակել հարել մինչև պնդանա, այնուհետև կրակից վերցնել  և սառեցնել:

Կարագը  լավ հարել, գդալ առ գդալ ավելացնել  թթվասերային խառնուրդը: Երբ թթվասերային զանգվածը ամբողջովին ավելացվի հարել ևս մի քանի րոպե և հիանալի, նրաբահամ ու եթերային կրեմը պատրաստ է:

Ի դեպ, այն կարելի է մատուցել  որպես աղանդեր շոկոլադի քերուկով,  մանրացված ընկույզով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfoն

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*