Վրшցական ամենաhամեղ խինկшլիի բաղшդրատոմսը. ես միշտ այսպեu եմ պшտրաստում, uտացվnւմ է անչшփ hամեղ և փшյլուն

Պատրաստում ենք իսկական վրացական խինկալի. ես միշտ այս բաղադրատոմսով եմ պատրաստում, այնքան համեղ է ստացվում

Վրացական ամենահամեղ խինկալիի բաղադրատոմսը:

Խմոր`

  • Ալյուր — 3 բաժակ,
  • Ջուր — 1 բաժակ,
  • Ձու — 1 հատ,
  • Աղ — ըստ ճաշակի
  • Ձեթ — մեկ ճաշի գդալ

Միջուկ`

  • Տավարի միս — 1 կգ,
  • Գլուխ սոխ — 3 հատ,
  • Մսի արգանակ,
  • Կարմիր կծու և սև պղպեղներ,
  • Աղ, համեմ:

Պատրաստման եղանակը`

Միսը խոշոր կտորների վերածել, երկու անգամ աղալ սոխի հետ: Ավելացնել այնքան մսի արգանակ, որքան միսը կներծծի, ցանկալի է մի փոքր ջրիկ սարքել, այդպես միջուկն ավելի հյութեղ է ստացվում: Աղ, պղպեղ անել, ավելացնել շատ մանր կտրատած կանաչին, խառնել խճողակը: Խմորը պատրաստելու համար ալյուրը մաղել մեծ հարթ ափսեի վրա, կենտրոնում փոս անել, մեջը լցնել տաք ջուր, մեկ ձու, աղ, ձեթ պինդ խմոր հունցել: Կես ժամ թողնել` ծածկելով վրան: Խմորը բաժանել գնդիկների, շատ բարակ բացել, կենտրոնում դնել մոտավորապես այնքան միջուկ, որքան բացած խմորի քաշն է: Բոլոր կողմերից խմորը հավաքել, կենտրոնում միացնել:

Պատրաստի խինկալի եփել աղով, ըստ ցանկության նաև դափնու տերևով, սև պղպեղի հատիկներով համեմված եռացող ջրում՝ 7-10 րոպե: Երբ ջրի երես բարձրանան, պատրաստ են: Հանել փայտե գդալով` աշխատելով չվնասել խմորը, որպեսզի միջի հյութը դուրս չգա: Մատուցել վրան սև պղպեղ ցանելով:

Խինկալին ուտում են ձեռքով` բռնելով խմորե «պոչից»:

Բարի ախորժակ
Աղբյուրը՝ https://armpost.net

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*