Արшյիկ Հարnւթյունյանի ֆեյքը նկարu դրել էր «զnնա պnզիտիվում»․ Sեր Վրթանեuը վրդnվված է

Օրերս Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում միջադեպ էր տեղի ունեցել։ Դպրոց այցելած ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատահաբար դպրոց այցելած հոգևորականին ասել էր՝ դու այստեղ ինչ ես անում, եւ օրենքների բանավեճ սկսել հոգևորականի հետ։ Armdaily.am-ի հետ զրույցում Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նշեց, որ կցանկանար ԿԳ նախարարը լիներ կիրթ, գիտակից, բարոյական ու հայեցի անձնավորություն։ «Ես չեմ ընդունում նրա այն դիրքորոշումը, որ դպրոցում ռազմագիտություն կամ եկեղեցու պատմություն առարկաները տեղ չունեն կամ հայ քահանան դպրոց պետք է չմտնի, մանավանդ, որ այդ հարցը 2007 թվականի օրենքով հստակ կանոնակարգված է։ Կամավորականության սկզբունքով քահանան կարող է մտնել դպրոց և հանդիպել աշակերտների, ծնողների հետ։Նա անօրինություն է թույլ տվել։ Եթե նա օրենքից տեղյակ չի եղել, պետք է ներողություն խնդրի։ Բայց կարծում եմ՝ նա կփորձի 1921 թվականի օրենքը դնել մեր առջև,որով խորհրդային տարիներին արգելվեց քահանաների մուտքը դպրոց»,-նշեց նա։ Քահանան նաև համոզմունք հայտնեց, որ նախարարը դա հանուն փողի է անում․«Կամ դրա համար արդեն դրամաշնորհ է ստացել կամ էլ նոր է ուզում ստանալ։ Նախ նրա հանդիպումները տարբեր այլասերված մարդկանց հետ, պատշաճ չէ։Ո՞ւմ է ուզում դպրոցում տեսնել, եթե ոչ քահանայի»։ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը մեզ տեղեկացրեց նաև, որ ժամանակին իր հետ էլ է միջադեպ եղել․«Արդվու դպրոց էի այցելել: Արայիկ Հարությունյանի ֆեյքն իմ էջից քաշել էր դպրոցի աշակերտների հետ նկարը, դրել էին «զոնա պոզիտիվում» և վատ մեկնաբանություններ արել ու ներկայացրել այնպես, որ քահանան ազգային փոքրամասնություններին պարտադրանքով նստեցնում է ։Կարծում եմ՝ նախարարին և իր շուրջը հավաքվածներին դա պատիվ չի բերում, չնայած նրանք դա էլ չունեն։ Նախարարը նախ քահանային դու-ով չպետք է դիմի»։ Նա նաև համոզմունք հայտնեց, որ քահանայի հետ կատարված միջադեպը նախօրոք պլանավորված է եղել․«Բանակում չծառայելով՝ բանակի նկատմամբ սխալ կեցվածք ունի։ Նա նաև հակաեկեղեցական հովանավորչությամբ է զբաղվում։ Իր նմաները խայտառակում են մեր վարչապետին։ Օրերս կարդացի, որ ուսուցիչների վարքականոնի մասին նախագիծ է նախապատրաստում, սակայն եթե նա մանկավարժական կրթությանը տիրապետեր, կիմանար, որ այդ ամենը համալասարանում սովորեցնում են։Ցանկալի կլինի, որ նախարարը կիրթ լինի և նման վերաբերմունք ունենա ուսուցչի նկատմամբ։ Ոսւուցչի, տնօրենի, քահանայի նկատմամբ անհարգալից կեցվածքով մարդն ինչպես կարող է նախարար լինել։ Ի սկզբանե թերահավատությամբ էի մոտենում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, քանի որ նա աթեիստ է, սակայն նա իր աշխատանքով ապացուցեց, որ սխալ կարծիք էինք կազմել։ Իսկ այս նախարարն իրեն կարող է հայ եկեղեցու զավակ հռչակել, սակայն նրա նմաները, կարծում եմ մեր եկեղեցուն պատիվ չեն բերում»։

Աղբյուրը՝ https://www.armdaily.am/news/13602.html?lang=hy

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*