Տեuախցիկը արձшնագրել է, թե nրտեղ է եղել Գшգիկ Ծառnւկյանի տղшն «Շշի Մելnյի» ռեuտnրանում տեղի nւնեցած uպանության ժամшնակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ Կոտայքի մարզում հունվարի 29-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական խումբը հսկայածավալ աշխատանքներ է կատարել և, համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Աբովյանի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի իրենց գործընկերների հետ, քննչական վարչություն են հրավիրել մեծ թվով քաղաքացիների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիանություն և քննչական բաժիններ են հրավիրվել նաև այն անձինք, ովքեր դեպքի օրը առնչություն են ունեցել այդ թվում՝ հեռախոսային, գործով անցնող բոլոր վիրավորների, մահացածի, կասկածյալների հետ, և բացատրություններ են տվել թե՛ ոստիկաններին, թե՛ քննիչներին, թե այդ օրը, ինչպես նաև միջադեպի ժամանակ որտեղ են եղել նրանք:

2 տասնյակից ավելի հրավիրվածների մեջ է եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: Արդեն հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում Ն. Ծառուկյանը հայտնել է, թե միջադեպի օրը և միջադեպի ժամանակ որտեղ է եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Ծառուկյանը եղել է Ծաղկաձորում՝ իրեն պատկանող ավտոմեքենայով: Իրավապահները Ն. Ծառուկյանի հայտնած տեղեկությունը պարզելու նպատակով այցելել են Ծաղկաձոր և նրա մատնանշած վայրի հասցեում ստուգել են տեսախցիկները, որտեղ արձանագրվել է, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

Տեսախցիկները ֆիքսել են նրա մուտքը և ելքը նշված վայրում, ինչից հետո հերքվել են այն տեղեկությունները, որ Ն. Ծառուկյանը միջադեպի օրը և միջադեպի ժամանակ եղել է «Շշի Մելոյին» պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում: Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ BMW X5 մակնիշի 08 XՏ 080 համարանիշի, BMW X5 մակնիշի 08 NN 008 համարանիշի, Opel մակնիշի 35 MM 919 համարանիշի և Ford մակնիշի 18 VO 808 համարանիշի ավտոմեքենաները:
Աղբյուրը՝ https://armday.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*