Յnւրաքանչյուր ուuուցիչ իր պատշաճnւթյան hամաձայն է hագնվելու. Արայիկ Հարnւթյունյան

Ուսուցչի վարքականոնը արտառոց մի բան չի. այս մասին այսօր կառավարության երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Ցանկացած ուսուցիչ, որ մանկավարժական համալսարանում սովորում է, այդ վարքականոնին ծանոթ է։ Սա ուղղակի դրված է հանրային քննարկման»,– նշեց նա։ Վարքականոնն, ըստ նախարարի, անբարեխիղճ ուսուցիչներին իրենց պարտականությունները հիշեցնելու համար է։ Հարցին, որ վարքականոնում առկա բնորոշումներն ընդհանրական են, օրինակ՝ պատշաճ հագուստ, ազնիվ վերաբերմունք, և որոշակի սահմանված չլինելով՝ սուբյեկտիվ մոտեցման հնարավորություն են տալիս, նախարարն արձագանքեց. «Յուրաքանչյուր ուսուցիչ իր պատշաճության համաձայն է հագնվելու… 7 միլիարդ մարդ, երևի մի 3 միլիարդ ճաշակ»։

Աղբյուրը՝ https://www.armdaily.am/news/13646.html?lang=hy

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*