Մի կшթիլ մեղրի պատմnւթյուն, որը դшրձավ 30-ամյա երիտшuարդի uպանության պшտճառ. Ձերբшկալվածը նшխկին պшտգամավորի nրդին է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս գիշեր Աբովյանում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ հայտնի Մելիք Մանուկյանի որդին։ Վերջինս կասկածվում է խմբի կազմում խուլիգանության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով մեկ անձ սպանվել է, եւս 7-ը վիրավորվել։ Մեր տեղեկություններով՝ միջադեպի հետեւանքով տուժածները հիմնականում  Մելիք Մանուկյանի հարազատներն են՝ սպանվածը կողմնակիցներից է, իսկ վիրավորների թվում՝ զարմիկներն են։ Հակառակորդ կողմից տուժել է երկու անձ։

Մեզ հաջողվեց պարզել, որ վիճաբանությունն ունեցել է նախապատմություն։ Մինչ այդ երիտասարդները՝ նախկին պատգամավորի հարազատները, գնացել են վուլկանիզացիա, որտեղ հրաժարվել են նրանց սպասարկել իրենց հետ լավ տոնով չխոսելու համար, առաջացել է վիճաբանությունը, ինչը արդեն շարունակվել է ավելի ուշ՝ ռեստորանի մոտ։ Ընդ որում՝ կողմերը հերթական պարզաբանմանը ներկայացել են արդեն զինված։

Համենայն դեպս՝ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տարբեր տրամաչափի պարկուճներ, ինչը նշանակում է, որ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։

Հնչած կրակոցների հետեւանքով, ինչպես արդեն տեղեկացրել ենք,  կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակի Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., եւս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 10-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան։
Աղբյուրը՝ https://www.arenanews.am/news/view/56384

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*