Փաշինյանի լnւuանկարը hավանшծ шդրբեջանցի ֆnւտբոլիuտը զղջшցել է իր արшրքի hամшր

Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ու պորտուգալական «Էշտորիլի» ակումբի հարձակվող Ռենատ Դադաշովը ադրբեջանական «Azerisport» լրատվական կայքի հետ խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Instagram-ում  հավանելու մասին. գրում է ermenihaber.-ը: Փաշինյանի լուսանկարն Instagram-ում հրապարակել էր հայ ռեփ երգիչ Լևոն, ով բնակվում է Գերմանիայում և ադրբեջանցի ֆուտբոլիստի համադասարանցին է եղել: «Նախապես ասեմ, որ դպրոցում սովորել եմ Լևոյի հետ, ով հրապարակել էր հայ քաղաքական գործչի լուսանկարը: Ես նույնիսկ չգիտեի, թե նա ով է։ Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ արեցի և ընդհանրապես ինչպես ստացվեց այդ ամենը: Մենք ունեցել ենք դպրոց, որտեղ, բացի գերմանացիներից սովորում էին թուրքեր, ռուսներ, հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ: Մենք ընդհանուր ընկերներ ենք ունեցել: Գերմանիայում մենք լիովին այլ կերպ էինք մեծանում: Այդ լուսանկարը հրապարակվել է մայիսին: Ես միայն այսօր նկատեցի, որ հավանել եմ այդ լուսանկարը: Պատահաբար է ստացվել,  ես չպետք է դա անեի: Ինձ հայտնի է հակամարտության պատմությունը, և ես ամեն ինչ լավ հասկանում եմ»: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք չկա մտավախություն, որ նա այդ արարքի պատճառով գուցե չհրավիրվի Ադրբեջանի հավաքական, Դադաշովն ասել է. «Կրկնում եմ` պատահաբար եմ հավանել այդ լուսանկարն, ինչի համար շատ եմ զղջում: Բոլորը գիտեն, որ ես նման  մարդ չեմ: Ես ադրբեջանցի եմ և հպարտ եմ դրա համար»։

Աղբյւոր https://factor.am/88401.html

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*