Հայшuտանի hավաքակшնը ջшխջախիչ hաղթшնակ տпնեց

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Հայաստան — ՆՀՀ Մակեդոնիա հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 4։0 հաշվով հաղթեց մրցակցին։ Հանդիպման 12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մարկոս Պիզելին, 67-րդ րոպեին

մեր առավելությունը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը։ Երկու գոլերն էլ խփվեցին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումներից հետո։ Հանդիպման 81-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։ Խաղավերջում՝ ավելացրած 3-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանը տուգանայինից գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 4։0։ Այսպիսով, Ջիբրալթարից կրած խայտառակ պարտությունից հետո մեր հավաքականը հաղթանակ տոնեց։

Աղբյուր՝https://mamul.am/am/news/135475

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*